Մենք աջակցում ենք Վրաստանին, ինչպես քաղաքական այնպես էլ պրակտիկ մասում. Ենս Ստոլտենբերգ
Մենք աջակցում ենք Վրաստանին, ինչպես քաղաքական այնպես էլ պրակտիկ մասում. Ենս Ստոլտենբերգ

Վրաստանը ՆԱՏՕ-ի բարձր կարգի գործընկերն է և մենք շարունակելու ենք Վրաստանի աջակցությունը դաշինքին անդամագրվելու ճանապարհին,-այսպես է պատասխանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հարցին, քննարկվում է թե ոչ Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրումը  առանց  բռնազավթված տարածքներում 5-րդ հոդվածը գործի դնելով:

«Մենք աջակցում ենք Վրաստանին, ինչպես քաղաքական այնպես էլ պրակտիկ մասում: Մենք ունենք համատեղ ուսուցման կենտրոն Վրաստանում և շարունակում ենք համագործակցությունը այլ ուղղություններով: Մենք ողջունում ենք այն դրական առաջընթացը, որը Վրաստանը գրանցել է դաշինքին անդամագրվելու ճանապարհին: Վերջնական մասում որոշումը պետք է ընդունի դաշինքի անդամ 29 երկիր»,-ասել է Ստոլտենբերգը:

Առաջին ալիքի լրագրողը դաշինքի գլխավոր քարտուղարին հարցրել է, հնարավոր է թե ոչ Վրաստանին ընդունել ՆԱՏՕ-ի կազմ, առանց 5-րդ հոդվածի գործի դնելու, ինչպես դա նշված էր  HeritageFoundation-ի զեկույցում:

Ենս Ստոլտենբերգը նշել է, որ 5-րդ հոդվածը ՆԱՏՕ-ի հիմնական ուժն է:

«Անդամությունը ներառում է 5-րդ հոդվածը և դա շատ կարևոր է մեզ համար: Մենք հենվում ենք այն դիրքորոշմանը, որի համաձայն պետք է պաշտպանենք միմյանց, բոլորը մեկի համար և մեկը բոլորի, չնայած նրան, Վրաստանը մեր մոտ գործընկերն է»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նրա հայտարարությամբ այս պահին ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար վտանգ չի նկատվում, սակայն Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը նկատվում է այլ երկրներում:

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ուժ է կիրառում հարևան երկրների նկատմամբ: Այդ գործողությունները նկատվում են ՈՒկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում: Այսպիսով մենք շարունակում ենք աշխատել Ռուսաստանի հետ»,-ասել է Ենս Ստոլտենբերգը և հավելել, որ Մյունհենի 54-րդ կոնֆերանսի շրջանակներում հանդիպելու է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: