Մեկնարկում է Կախա Կուճավայի առաջին պաշտոնական այցը Բրյուսել
Մեկնարկում է Կախա Կուճավայի առաջին պաշտոնական այցը Բրյուսել

Այսօր մեկնարկում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ, Կախա Կուճավայի առաջին պաշտոնական այցը Բրյուսել: Այցի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպում կանցկացնի Եվրախորհրդարանի նախագահ, Դեյվիդ Մարիա Սասոլի հետ: Կախա Կուճավան կհանդիպի նաև Եվրախորհրդարանի հանձնաժողովների ղեկավարների և քաղաքական խմբերի ներկայացուցիչների հետ:

Նախատեսվում է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահը կհանդիպի Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար, Օլիվեր Վարհեյսի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջոաննա Միրչեայի հետ:

Եվրոպային ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ, Մակա Բոճորիշվիլիի հայտարարությամբ, Եվրամիությունը շատ հետաքրքրված է Վրաստանում վերջին զարգացումներով: Նրա խոսքով, բարձր մակարդակի այցի ընթացքում կքննարկվեն երկրում առկա գործընթացներն ու Եվրամիության հետ հարաբերությունների արդի հարցերը:

«Մեկնարկում է խորհրդարանի նախագահի առաջին այցը Բրյուսել: Նախատեսվում են հանդիպումներ Եվրախորհրդարանի նախագահի, Եվրախորհրդարանի փոխնախագահների, ինչպես նաև քաղաքական խմբերի ներկայացուցիչների հետ: Վերջերս Եվրամիությունում մեծ հետաքրքրություն կա Վրաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ: Բնականաբար, հանդիպումների ընթացքում կքննարկվեն Վրաստանում ընթացող գործընթացները, մեր առաջնահերթությունները, Եվրամիության հետ հարաբերությունների արդի հարցերը», – հայտարարել է Բոճորիշվիլին:

Վրաստանի խորհրդարանի նախագահ, Կախա Կուճավայի այցը Բրյուսել կտևի մինչև մայիսի 20-ը: