Մեկնարկել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար բնակարանների օրինականացման գործընթացը
Մեկնարկել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար, պաշտպանության նախարարության բալանսին գոյություն ունեցող բնակարանների օրինականացման նախագիծը:
Ինչպես պաշտպանության նախարարի տեղակալ, Ջուանշեր Բուրճուլաձեն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, բնակարանների փոխանցման գործընթացի արդյունավետ և արդար փոխանցելու նպատակով, նախարարի հրամանով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի կազմում են նախարարության և պաշտպանական ուժերի համապատասխան ներկայացուցիչներ:
Բնակարանների փոխանցման համար ներկայացված դիմումները և փաստաթղթերը հանձնաժողովը քննարկելու է առանձին առանձին, որից հետո երաշխավորությամբ դիմելու է պաշտպանության նախարարին:
Ինչպես հայտարարում են նախարարությունում, նախարարության բալանսին գտնվող մոտ 5 հազար բնակարանի սեփականաշնորհման որոշումն ընդունվել է հուլիսի 17-ին:
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, բնակարանների օրինականացման արդյունքում, լուծվելու են տարիներ շարունակ կուտակված հիմնախնդիրները: