Մեկնարկել է Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանագծման հանձնաժողովների փորձագետների հանդիպման երկրորդ փուլը
Մեկնարկել է Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների փորձագետների հանդիպման երկրորդ փուլը,- այս մասին հաղորդում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, հանդիպման շրջանակներում երկու երկրների հանձնաժողովների փորձագետները դիտելու են Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև պետական սահմանի մնացած հատվածները և անց են կացնելու գեոդեզիական աշխատանքներ:
«Փորձագետների կողմից աշխատանքների իրականացումը ծրագրված է սեպտեմբերի 27-ին, որից հետո փորձագետների աշխատանքների արդյունքները քննարկման համար կներկայացվեն Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հաջորդ նիստին, որը տեղի կունենա Թբիլիսիում: Հանձնաժողովի նիստի ճշգրիտ ամսաթիվը կհամաձայնեցվի դիվանագիտական ալիքներով»,- նշել են արտաքին գործերի նախարարությունում: