Մեկնարկել է Իլհամ Ալիևի այցը Վրաստան

11:33, 24.10.2022

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով այցելել է Վրաստան։

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Ալիևին օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։

Ադրբեջանի նախագահին հյուրընկալում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Հանդիպումից հետո Իրակլի Ղարիբաշվիլին և Իլհամ Ալիևը ժամը 14:00-ին «Շատո Մուխրանում» հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։

Նմանատիպ