Մեքսիկայի նախագահը պատասխանել է Դոնալդ Թրամփին. Կլաուդիա Շեյնբաումը Թրամփին առաջարկել է ԱՄՆ-ը վերանվանել «Մեքսիկական Ամերիկա»
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը Դոնալդ Թրամփին առաջարկել է ԱՄՆ-ը վերանվանել «Մեքսիկական Ամերիկա»՝ ի պատասխան իր առաջարկության։
Շեյնբաումը ճեպազրույցում ցույց է տվել 1607 թվականի աշխարհի քարտեզը և նշել, որ «Մեքսիկական ծոց» անվանումը պատմական է և օգտագործվել է մինչև ԱՄՆ-ի հիմնադրումը։
Բացի այդ, Շեյնբաումը կատակով ԱՄՆ-ի մի մասին անվանել է «Մեքսիկական Ամերիկա»:
«Ինչո՞ւ մենք այն չենք անվանում Մեքսիկական Ամերիկա: Գեղեցիկ է հնչում, այնպես չէ՞», – ասել է Մեքսիկայի նախագահը։
Այնուամենայնիվ, Շեյնբաումը նշել է, որ, չնայած ամեն ինչին, հույս ունի «լավ հարաբերություններ» ունենալ Թրամփի հետ։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Մեքսիկական ծոցը վերանվանել «Ամերիկայի ծոց»: