Մցխեթայի քաղաքապետարանի մոտ ընդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների և «վրացական երազանքի» ակտիվիստների միջև տեղի է ունեցել բախում
Մցխեթայի քաղաքապետարանի մոտ ընդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների և «վրացական երազանքի» ակտիվիստների միջև տեղի է ունեցել բախում:
Ցուցարարների միջև տեղի է ունեցել ֆիզիկական դիմակայություն:
«Ձեռքերով մի շարժեք և տարբեր իրեր մի շփռտեք, ձեռքերով շարժումը տղամարդկություն չէ, տղամարդկությունը հայրենիքի հանդեպ սերն է, սա վախ է, այն ինչ դուք անում եք, այլ բացատրություն չունի»,- ասել է «Նոր Վրաստանի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն:
Բացի այդ, հանրահավաքի ժամանակ «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգա Բոկերիան գոռացել է «վրացական երազանքի» ակտիվիստների հասցեին, որ նրանք ստրուկներ են, որից հետո նրա վրա ջուր են լցրել:
Հանրահավաքը Մցխեթայում կազմակերպել են «Ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստանը»: Նրանք Մցխեթայի քաղաքապետարանի մոտ երթով գնացել են Սվիտիցխովելիից: