Մայրաքաղաքի քաղաքապետարանը ծրագրում է չեզոքացնել «սիտի պարկի» կողմից քաղաքացիներին դուրս գրված 850 000 լարի տուգանքը
Թբիլիսիի քաղաքապետարանը ծրագրում է չեզոքացնել «սիտի պարկի» կողմից քաղաքացիներին դուրս գրված 850 000 լարի տուգանքը,- այս մասին մայրաքաղաքի քաղաքապետարանի նիստում հայտարարել է Կախա Կալաձեն:
Կախա Կալաձեն Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեին հանձնարարել է այս հարցով պատրաստել օրենսդրական նախաձեռնություն:
««Սիթի Պարկ» ընկերության հետ մենք 2018 թվականի ապրիլի 10-ին միակողմանի դադարեցրինք պայմանագիրը: Ընկերությունը դատական գործընթաց է սկսել դատարանում, պատրաստվում էր գնալ նաև արբիտրաժի: Մեզ հաջողվեց բանակցել: Այսօրվա դրությամբ գործն այլևս դատարանում չէ և ընկերությունն այլևս չի պատրաստվում գնալ արբիտրաժի: Մենք վերցրել ենք բոլոր անհրաժեշտ սարքավորանքները, որոնք անհրաժեշտ են համակարգի կառավարման համար: Մենք ձեռք ենք բերել հազարավոր տուգանքի իրավունք, որը դուրս էր գրվել «Սիթի Պարկ» ընկերության կողմից: Ցավոք, շատ դեպքերում այդ տուգնաքները խախտում էին քաղաքացիների իրավունքները, ինչը և հանդիսացել էր այդ ընկերության հետ պայմանագիրը դադարեցնելու պատճառներից մեկը: Մենք հիշում ենք, թե որքան դժգոհ էինք այս ընկերությունից: Այսօր գործունեությունը շարունակում է Թբիլիսիի պարկինգը: Տարվա ընթացքում Սիթի Պարկը գրել է մոտ միլիոն 200 000 տուգանք: Իսկ Թբիլիսիի պարկինգ ընկերությունը տարվա ընթացքում գրել է մոտ 5 000 տուգանք, և դժգոհներ չկան: Մենք այս պահին փորձում ենք չեզոքացնել մոտ 850 000 լարի պարտք: Դրանք այն պարտքերն են, որոնք արդեն փոխանցվել են կատարողական բյուրոին: Հուսով ենք, որ խորհրդարանը կաջակցի մեզ, և որոշումը դրական կլինի», – ասել է Կախա Կալաձեն: