Մայք Պոմպեոն Վրաստան այցելության մասին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ
Մայք Պոմպեոն Վրաստան այցելության մասին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն նոյեմբերին իր այցերի, այդ թվում Վրաստան ծրագրված այցի մասին արել է հայտարարություն:

«Ես շատ արդյունավետ այց եմ ունեցել Հարավ-արևելյան Ասիա և ընթացիկ շաբաթ, ուրբաթ օրը ես ուղևորվում եմ Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրաել, Քաթար, Արաբական Միավորված Էմիրություններ և Սաուդյան Արաբիա:

Բանակցությունները կլինեն տարբերվող: Յուրաքանչյուր երկրում շատ տարբեր հարցեր են քննարկվելու, սակայն ես վստահ եմ, որ շատ դեպքերում այդ բանակցությունները կկենտրոնանան այս վարչակազմի պատմական ջանքերի վրա, որոնք ուղղված են եղել Մերձավոր Արևելքում խաղաղության և համագործակցության կողմ», – հայտարարել է Մայք Պոմպեոն:

Պոմպեոյի հայտարարությունը հրապարակել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Մայք Պոմպեոն նոյեմբերի 17-ին երկօրյա այցով կայցելի Վրաստան: