Մայք Փոմփեոն Դավիթ Զալկալիանիի հետ զրույցի ժամանակ բարձր գնահատական է տվել ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությունում գրանցած առաջընթացին. Վրաստան ԱԳ նախարարություն
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին աշխատանքային այցով գտնվում է Լեհաստանում, որտեղ «Խաղաղություն և անվտանգության Մերձևավոր Արևելքում» միջազգային կոնֆերանսի բացման արարողությանը կայացել է կարճատև հանդիպում և զրույց՝ Ամերիկայի պետական քարտուղար Մայք Փոմփեոյի հետ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամլո տեղեկությամբ, կողմերն ընդգծել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը, ԱՄՆ-ի կողմից ևս մեկ անգամ նշվել է Վրաստանի, որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի կայուն գործընկերոջ և դաշնակցի դերը: Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի պետական քարտուղարին՝ Վրաստանին աջակցելու համար, որը արտահայտվել է նաև Լեհաստանի Հանրապետությունում պետական քարտուղարի այցի ժամանակ Վրաստանի առնչությամբ արված հրապարակավ հայտարարությունում, որտեղ նա մեկ անգամ ևս դատապարտել է ագրեսիան ինքնիշխան պետությունների դեմ:
«Վրաստանի արտաքին գործերի նախարարը Ամերիկայի պետական քարտուղարին տեղեկություն է փոխանցել Վրաստանի օկուպացված շրջաններում առկա բարդ իրավիճակի մասին:
Մայք Փոմփեոն պատրաստակամություն և աջակցություն է հայտնել պաշտպանության, անվտանգության և առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման նկատմամբ: Բարձր գնահատական է տրվել երկրների միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում առկա համագործակցությանը»,- հայտարարում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում: