Բեռլինի պատի անկումից 30 տարի անց Ռուսաստանը գրավել է Ղրիմը, ինչպես նաև Արևելյան Ուկրաինայի և Վրաստանի որոշ տարածքներ,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոն՝ Մյունհենի կոնֆերանսին խոսքով ելույթ ունենալիս:
«Արևմուտքը հաղթում է, սակայն հիմա, Բեռլինի պատի անկումից 30 տարի անց մի շարք երկրների ինքնիշխանությունը կրկին վտանգի տակ է: Եկեք զրուցենք տարածքային ամբողջականության մասին: Ռուսաստանը գրավել է Ղրիմը, ինչպես նաև Արևելյան Ուկրաինայի և Վրաստանի որոշ տարածքներ:
Բացի այդ, Ռուսաստանի ապատեղեկատվական քարոզարշավը փորձում է մեր քաղաքացիներին տրամադրել իրար դեմ,- հայտարարել է Մայք Փոմփեոն: