Մայք Փենսը Չինաստանին սպառնում է սառը պատերազմով: Այս մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը խոսել է The Washington Post-ին տված հարցազրույցում: Մայք Փենսի մեկնաբանմամբ, եթե պաշտոնական Պեկինը չփոխի իր գործողությունները, Վաշինգտոնի և իր դաշնակիցների կողմից սպասվում է «տոտալ սառը պատերազմ»:
«Դրանից խուսափելու համար Չինաստանը պետք է իրականացնի մասշտաբային տնտեսական, ռազմական և քաղաքական փոփոխություններ: Կարծում եմ, այս ամենը կորոշվի Արգենտինայում»,- հայտարարել է Մայք Փենսը:
Նա նկատի է ունեցել Լատինական Ամերիկայի երկրում Դոնալդ Թրամփի և Սի Ձին Պինի միջև նախատեսված հանդիպումը:
ԱՄՆ-ի փոխնախագահը հարցազրույցում նշել է, որ եթե Չինաստանը չգնա կոնկրետ զիջումների, Վաշինգտոնը պատրաստ է ավելացնել տնտեսական, դիվանագիտական և քաղաքական ճնշումը: