Մայիսի 31-ին «Դինամո» մարզադաշտում Վրաստանի ռեգբիի հավաքականը հանդիպելու է ֆրանսիացի Բարբարոսների հետ
Վրաստանի ռեգբիի միության լրատվությամբ, մայիսի 31-ին «Դինամո» մարզադաշտում Վրաստանի հավաքականը դիմակայելու է Բարբարոսների հետ (French Barbarian, Barbarian Rugby Club):
Սա լինելու է վերջին տարիներին առաջին դեպքը, երբ վրացական ռեգբիի երկրպագուներին հնարավորություն կտրվի ազգային հավաքականի հանդիպումը դիտել ամռանը Թբիլիսիում:
Հատկանշական է, որ հանդիպումը կազմակերպվել է Վրաստանի և Ֆրանսիայի ռեգբիի միությունների միջև ձևակերպված փոխհամագործակցության հուշագրի շրջանակներում:
«Ամռանը վրաց երկրպագուներին հնարավորություն չի տրվում դիտել մեր հավաքականի հանդիպումները երկրի ներսում: Ցանկանում էինք նրանց նվեր մատուցել, ֆրանսիացիները կանգնեցին մեր կողքին և մայիսի 31-ին «Դինամո» մարզադաշտում հանդիպելու ենք ֆրանսիացի բարբարոսների հզոր թիմի հետ»,-ասել է Վրաստանի ռեգբիի միության նախագահ Գոչա Սվանիձեն:
Նույն համաձայնագրի շրջանակներում, Վրաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հավաք էր անց կացրել Ֆրանսիայում, որի շրջանակներում անց է կացրել երկու հանդիպում:
Իր հերթին Ֆրանսիայի ռեգբիի միության նախագահ Բերնար Լապորտը հաստատել է վրացական ռեգբիի նկատմամբ իր հարգանքը և զրուցել ապագա խաղի նշանակության մասին:
«Վրաստանը իր ուրույն տեղն է զբաղեցնում համաշխարհային ռեգբիի ընտանիքում, այստեղից ելնելով մենք ուրախությամբ համաձայնել ենք այս հանդիպման կազմակերպմանը»,-նշել է Լապորտը:
Հեղինակ -
Edgar Barsegyan