Մայիսի 29-ի ժամը 23:00-ից մինչև մայիսի 30-ի ժամը 05:00-ն, Սամտրեդիա-Լանչխութի-Գրիգոլեթի ավտոմոբիլային ճանապարհի հատվածում արգելվելու է ավտոտրանսպորտի տեղաշարժը
Քվեշեթի-Կոբի մայրուղու և 9 կիլոմետրանոց թունելի շինարարության շրջանակներում, թունել կտրելու համար հատուկ պատրաստված՝ TBM (Tunnel Boring Machine) տեխնիկայի տեղափոխման նպատակով, մայիսի 29-ի ժամը 23:00-ից մինչև մայիսի 30-ի ժամը 05:00-ն, միջազգային նշանակություն ունեցող՝ Սամտրեդիա-Լանչխութի-Գրիգոլեթի ավտոմոբիլային ճանապարհի 1-57 կմ. հատվածում արգելվելու է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Տեղեկատվությունը տարածում է ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը:
Նշված ժամանակահատվածում երթևեկությունը կտեղափոխվի միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե և Սենակի-Փոթի (Ասաքցևի) -Սարպի ավտոմոբիլային ճանապարհներին: