Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը

Ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է:

Տեղեկատվությունը տարածում է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը:

«Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգնելու ռեժիմով: Նշված ռեժիմով տեղաշարժն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ու համակարգման ներքո»,- ասված է ավտոմոբիլային ճանապարհների վարչության հայտարարության մեջ: