Ավտոմոբիլային ճանապարհների վարչության տեղեկությամբ, Գոդերձիի լեռնանցքում թույլատրվում է տեղաշարժվել միայն բարձր անցնողություն ունեցող ավտոտրանսպորտին
Ավտոմոբիլային ճանապարհների վարչության տեղեկությամբ, Գոդերձիի լեռնանցքում թույլատրվում է տեղաշարժվել միայն բարձր անցնողություն ունեցող ավտոտրանսպորտին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչության տեղեկությամբ, ձյան պատճառով, միջպետական նշանակության՝ Բաթումի (Անգիսա) – Ախալցիխե ավտոմոբիլային ճանապարհի, 106-123 կմ. (Գոդերձի լեռնանցք) հատվածում թույլատրվում է միայն բարձր անցնողություն ունեցող ավտոտրանսպորտի տեղաշարժը:

Նրանց խոսքով,  այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն արգելված է:

Ինչ վերաբերում է ճանապարհի մնացած հատվածներին, ապա ավտոմոբիլային ճանապարհների վարչությունում ասում են, որ երթևեկությունն ազատ է: