Մայիսի 26 – Վրաստանի անկախության օր [ֆոտոշարք, տեսանյութ]
Ազատության հրապարակում տեղի ունեցավ Վրաստանի անկախության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որի ժամանակ ներկայացվեց Վրաստանի պաշտպանության ուժերի կազմը։
Մոտ 700 ժամկետային զինծառայող այսօր զինվորական երդում տվեցին և միացան Պաշտպանության ուժերին։ Թբիլիսիի Ազատության հրապարակից բացի, զորակոչիկները երդում տվեցին երկրի հինգ այլ պատմական վայրերում՝ Նոքալաքևիում՝ Գեգութի պալատի մոտ, Սամթավիսիի տաճարում, Վեջինի Համբարձման վանքում և Խևիում՝ Եղիա լեռան վրա։
Բացի այդ, միջոցառման ընթացքում մեկ րոպե լռությամբ հարգվեց երկրի անկախության, տարածքային ամբողջականության և միջազգային առաքելություններում զոհվածների հիշատակը։
Հավաքվածներին խոսքով դիմեցին Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին։
Մայիսի 26-ին, ավանդույթի համաձայն, բնակչությունը հնարավորություն կունենա տեսնելու ռազմական տեխնիկա, զենք և պաշարներ 21 քաղաքներում և համայնքներում։ Ցուցահանդեսներ կանցկացվեն Թբիլիսիում, Գորիում, Ախալցիխեում, Մցխեթայում, Ռուսթավիում, Քութայիսիում, Զուգդիդիում, Օզուրգեթիում, Փոթիում, Ամբրոլաուրիում, Խոնիում, Բաթումիում, Թելավիում, Ախալքալաքում, Մառնեուլիում, Սենակիում, Սամտրեդիայում, Բաղդաթիում, Չխորոծղուում, Աբաշայում և Մարտվիլիում։






















