Մայիսի 17-ին մեր կառավարությունը մինչև վերջ պատրաստ էր հոգալ փողոց դուրս եկած տարբեր խմբերի անվտանգության համար
Մայիսի 17-ին մեր կառավարությունը մինչև վերջ պատրաստ էր հոգալ փողոց դուրս եկած տարբեր խմբերի անվտանգության համար

Մայիսի 17-ին մեր կառավարությունը, իրավապահ կառույցները և իշխանությունը մինչև վերջ պատրաստ էր, որ հոգար փողոց դուրս եկած տարբեր խմբերի անվտանգության համար,- այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Նրա խոսքով, բոլորը տեսնում են, որ այսօր Թբիլիսիի փողոցներում իրար զուգահեռ հնարավոր է անցկացնել մի քանի երթ:

«Ստրասբուրգի դատարանում պաշտպանում եմ մայիսի 17-ի գործը, այն մայիսի 17-ի, երբ «Ազգային շարժումը» իշխանությունում էր և խախտվեցին մարդու իրավունքերը, քանի որ պետությունը այն ժամանակ չկարողացավ ապահովել ԼԳԲՏ համայնքի անդամների անվտանգությունը: Այսօր, մայիսի 17-ին մեր կառավարությունը, իրավապահ կառույցները և իշխանությունը մինչև վերջ պատրաստ էր, որ հոգար դուրս եկած տարբեր խմբերի անվտանգության համար: Բոլորը տեսնում են, որ այսօր Թբիլիսիի փողոցներում իրար զուգահեռ հնարավոր է անցկացնել մի քանի երթ»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին: