Մայիսի 17-ին միջոցառումներին ոստիկանությունը ապահովելու է, ինչպես հասարակական անվտանգությունը և կարգ ու կանոնը, այնպես էլ արտահայտման ազատությունը. ՆԳՆ
Մայիսի 17-ին միջոցառումներին ոստիկանությունը ապահովելու է, ինչպես հասարակական անվտանգությունը և կարգ ու կանոնը, այնպես էլ արտահայտման ազատությունը. ՆԳՆ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մայիսի 17-ին ծրագրված միջոցառումների կապակցությամբ տարածում է հայտարարություն:

Ինչպես ասված է ՆԳՆ-ի հայտարարությունում, մարդու իրավունքների պաշտպանությունը ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից մեկն է:

«Նախարարությունը պաշտպանում է արտահայտման ազատությունը, մարդու քաղաքական կամ այլ տեսակետերի, սեռի, կրոնական պատկանելության, սեռական օրիենտացիայի և այլ նշաններին չնայած:

Մեր ունեցած լրատվությամբ, 2019 թվականի մայիսի 17-ին Թբիլիսիում, տարբեր վայրերում անց են կացվելու տարբեր միջոցառումներ:

Ոստիկանությունը ապահովելու է ինչպես հասարակական անվտանգությունը և կարգ ու կանոնը, այնպես էլ մարդկանց արտահայտման իրավունքը, որը չի հատելու թույլատրված սահմանը:

Նախարարությունը կոչ է անում միջոցառումների կազմակերպիչներին պաշտպանել օրենքը: Հակառակ դեպքում ոստիկանությունը գործելու է սեփական մանդատի շրջանակներում»,-նշված է հայտարարությունում: