Նախարարությունում 22 000 աշխատակցի աշխատավարձը բարձրացվել է, այդ միտումը կշարունակվի նաև առաջիկա տարիներին. Վախտանգ Գոմելաուրի
Նախարարությունում 22 000 աշխատակցի աշխատավարձը բարձրացվել է, այդ միտումը կշարունակվի նաև առաջիկա տարիներին. Վախտանգ Գոմելաուրի

Ներքին գործերի նախարարությունում աշխատավարձի բարձրացումը կշարունակվի նաև առաջիկա տարիներին, ինչը կնպաստի ներքին գործերի նախարարության աշխատողների աշխատանքային պայմանների բարելավմանն ու զարգացմանը,- այս մասին Վրաստանի ներքին գործերի նախարարի թեկնածու, Վախտանգ Գոմելաուրին հայտարարել է կոմիտեների նիստին ելույթ ունենալիս:

Ինչպես նշել է Վախտանգ Գոմելաուրին, նախարարության լավ գործունեության համար, անհրաժեշտ է  ստեղծել մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգ:

«Նախարարության կատարյալ աշխատանքի, իրավակարգի և հասարակական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է  ստեղծել մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգ: Այդ նպատակով նախարարությունում իրականացվել են բազմաթիվ ակտիվություններ: Մասնավորապես, ներդրվել է վարձատրվող ստաժավորման համակարգ, որը ծառայում է համակարգում նոր կադրերի հայտնվելուն: Մոտ 22 000 աշխատակցի աշխատավարձը բարձրացվել է, ներառյալ օպերատիվ ուղղությամբ աշխատողների, պաշտպանության և սահմանային ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերը: Աշխատավարձերի բարձրացումը կշարունակվի նաև առաջիկա տարիներին: Վերոնշյալ բոլորը ծառայում են նախարարության աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավմանն ու զարգացմանը: Սակայն, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարեփոխման շրջանակներում ծրագրվում են հետևյալ ակտիվությունները: Մենք ծրագրում ենք բարելավել աշխատանքի ընդունման կարգը: Ոստիկանության ակադեմիայի բազայի վրա մենք ծրագրում ենք վերապատրաստել նախարարության աշխատակիցներին: Զարգանալու են կրթական ծրագրերը: Կարիերային առաջխաղացումը հիմնված կլինի օբյեկտիվ և թափանցիկ չափանիշներին: Ոստիկանների սոցիալական պաշտպանության մեխանիզմները կատարելագործվելու են և փուլ առ փուլ ավելանալու է նրանց աշխատավարձը»,- հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին: