Մայիսի 15-ի տվյալներով, տեղում օգնություն է ցուցաբերվել արտասահմանում գտնվող Վրաստանի 20 302 քաղաքացու, իսկ հայրենիք է վերադարձվել 11 046 մարդ
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով, 2020 թվականի մայիսի 15-ի տվյալներով, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները տեղում օգնություն են ցուցաբերել Վրաստանի 20 302 քաղաքացու, իսկ միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից սահմանված չվերթներով, ցամաքային և ծովային ճանապարհներով Վրաստան է վերադարձվել 11 046 քաղաքացի:
«Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքում պարբերաբար թարմացվում է լրատվությունը՝ «COVID 19»-ի տարածման պայմաններում արտասահմանում Վրաստանի քաղաքացիներին ցուցաբերվող օգնության մասին:
Այս տվյալները պարունակում են երկու տեսակի տեղեկատվություն, կոնկրետ, մինչ հայրենիք վերադառնալը արտերկրում գտնվող քաղաքացիների խնամքը և նրանց փուլ առ փուլ վերադարձի վիճակագրությունը:
Ինչպես հայտնի է, քաղաքացիների փուլ առ փուլ վերադարձման արդյունավետ կազմակերպման և նրանց տեղում օգնության նպատակով, քաղաքացիները պետք է լրացնեն էլեկտրոնային հատուկ դիմում, որը հրապարակված է նախարարության և Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կայքերում: Դիմումները մշակելուց հետո կայացվում է համապատասխան որոշում»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Մոտ ապագայում, համակարգող խորհրդի կողմից սահմանված չվերթների շրջանակներում, նախատեսված են հետևյալ չվերթները. Մայիսի 18-ին՝ Լառնակա-Թբիլիսի, մայիսի 20-ին՝ Աթենք-Թբիլիսի և մայիսի 22-ին՝ Հռոմ-Թբիլիսի: