Մայա Սանդու. Շնորհավորում ենք Վրաստանի, Ուկրաինայի և Լեհաստանի մեր ընկերներին Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելու համար, ձեր քրտնաջան աշխատանքը արդյունք է տվել
Մայա Սանդու. Շնորհավորում ենք Վրաստանի, Ուկրաինայի և Լեհաստանի մեր ընկերներին Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելու համար, ձեր քրտնաջան աշխատանքը արդյունք է տվել

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն շնորհավորում է Վրաստանին Հունաստանի նկատմամբ տարած հաղթանակի և Եվրոպայի առաջնությանը մասնակցելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Ուկրաինայի, Լեհաստանի և Վրաստանի մեր ընկերներին Եվրո 2024-ի ուղեգիր նվաճելու համար։ Ձեր քրտնաջան աշխատանքը տվել է իր արդյունքը: Մաղթում եմ հաջողություն և հիշարժան պահերով լի մրցաշար»,- գրել է Մայա Սանդուն Twitter-ի իր էջում։

Երեկ Վրաստանի ֆուտբոլի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Հունաստանին ու պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր։