Մայա Սանդու - Շնորհավորում եմ քաջարի վրաց ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Վրաց ժողովրդի ուժի պատվին մենք Մոլդովայի բարձրագույն պարգևը շնորհում ենք նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին
Շնորհավորում եմ քաջարի վրաց ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Մոլդովան կանգնած է բոլոր նրանց կողքին, ովքեր հավատում են ազատությանը, արժանապատվությանը և եվրոպական ապագային, սոցիալական ցանցերում գրել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
Սանդհուն նշում է, որ «մեր ճանապարհը միշտ չէ, որ հեշտ է, բայց արժե այն միասին քայլել»։
«Կեցցե՛ Վրաստանը։ Վրաց ժողովրդի ուժի պատվին մենք նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհում ենք Հանրապետության շքանշանը՝ Մոլդովայի բարձրագույն պարգևը։ Նրա առաջնորդությունը և ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունը մեզ բոլորիս ոգեշնչում են», – գրում է Մայա Սանդուն։