Մայա Սանդու – Ռուսաստանը այս տարի ևս կփորձի ազդել Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա, իսկ եթե Կրեմլին հաջողվի վերահսկողություն հաստատել իշխանության վրա, Մոլդովան կօգտագործվի Ուկրաինայի դեմ
Press conference by Roberta METSOLA, EP President and Maia SANDU, President of the Republic of Moldova
Ռուսաստանը ցանկանում է փոխել Մոլդովայի ղեկավարությունը և հետո օգտագործել երկիրը Ուկրաինայի դեմ, – այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Jurnal TV-ի եթերում։
Սանդուի խոսքով՝ այսօր Ուկրաինան մնում է Մոլդովայի վահան, և Կիշնևի իշխանությունն ունի բարոյական պարտականություն՝ թույլ չտալ, որ Մոլդովան օգտագործվի Ուկրաինայի դեմ։
Լրագրողի հարցին, թե ինչպես կարող է Մոլդովան օգտագործվել Ուկրաինայի դեմ, Սանդուն պատասխանել է, որ Մոսկվան գործադրում է հսկայական ջանքեր՝ ազդելու Մոլդովայում նախատեսված ընտրությունների արդյունքների վրա։
«Մենք տեսանք աննախադեպ միջամտություն անցյալ տարի, և ամբողջովին ակնհայտ է, որ Ռուսաստանը այս տարի ևս կփորձի ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Կրեմլի նպատակը երկրի ղեկավարության փոխանակումն է այնպիսի մարդկանցով, որոնց նա վերահսկում է։ Խոսքը միայն Մոլդովայի մասին չէ, քանի որ Ռուսաստանի իրական հետաքրքրությունը հիմա Ուկրաինան է։ Եթե Կրեմլին հաջողվի վերահսկողություն հաստատել իշխանության վրա, այն կօգտագործի Մոլդովան Ուկրաինայի դեմ», – նշել է Սանդուն։
Նրա խոսքով՝ կա վտանգ, որ Ռուսաստանը կփորձի ներքաշել Մոլդովային պատերազմում։
«Մենք ունենք 1 200 կիլոմետր սահման Ուկրաինայի հետ։ Պատկերացրեք, որ մեկ գիշերվա ընթացքում այդ սահմանը բարեկամական երկրից կդառնա սահման Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող երկրի հետ։ Իհարկե, դա վտանգ է Ուկրաինայի համար, բայց միաժամանակ վտանգը մեծանում է նաև Մոլդովայի համար», – նշել է Սանդուն։
Մոլդովայի նախագահի խոսքով՝ քաղաքացիների անվտանգության համար, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակի չբարդացման նպատակով, դա չպետք է թույլատրվի։
«Մենք ունենք բարոյական պարտավորություն՝ մնալ ճիշտ կողմում, մնալ բարեկամական երկիր», – ընդգծել է Սանդուն։
Հիշեցնենք, որ Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան սեպտեմբերի 28-ին։