Մայա Սանդու - Կրեմլը հետաքրքրված չէ պատերազմը հիմա դադարեցնելով, Եվրոպան և մնացած աշխարհը պետք է ուժեղացնեն Ռուսաստանի վրա ճնշումը
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Եվրոպան և Ուկրաինայի մյուս գործընկերները պետք է ուժեղացնեն Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը՝ Կրեմլին ստիպելու համար բանակցություններ սկսել։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կառավարությունը ներկայումս հետաքրքրված չէ լուրջ խաղաղության բանակցություններ սկսելով, այդ իսկ պատճառով Ուկրաինային աջակցությունը պետք է շարունակվի։
«Մենք պետք է ուժեղացնենք Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը։ Ես չեմ կարծում, որ Կրեմլը հետաքրքրված է պատերազմը հենց հիմա դադարեցնելով, և ես չեմ կարծում, որ Կրեմլն ու Պուտինը հետաքրքրված են լուրջ խաղաղության բանակցություններ սկսելով։ Որպեսզի դա տեղի ունենա, ես կարծում եմ, որ Եվրոպան և մնացած աշխարհը պետք է ուժեղացնեն Ռուսաստանի վրա ճնշումը։ Ուկրաինային աջակցությունը՝ ինչ աջակցություն էլ որ այն անհրաժեշտ լինի, պետք է շարունակվի։ Սա մեր տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու միակ միջոցն է», – ասել է Մայա Սանդուն։
Միևնույն ժամանակ, նա ասել է, որ եվրոպական երկրները պետք է պատրաստ լինեն հակազդելու Ռուսաստանի հիբրիդային պատերազմին։ Նա սպառնալիքների շարքում նշել է կիբեռհարձակումները, տեղեկատվության մանիպուլյացիան, քաղաքական կուսակցությունների և ընտրարշավների անօրինական ֆինանսավորումը, ինչպես նաև անկայունացմանն ուղղված գործողությունների ֆինանսավորումը։
«Ռուսաստանն ունի գործիքների լայն շրջանակ։ Մենք պետք է լուրջ վերաբերվենք դրան և պատրաստ լինենք», – ասաց Սանդհուն։