Վրաստանի փոխվարչապետ, շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլու գլխավորությամբ, վրացական պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Չինաստանի ժողովրդական հանրապետության Ուրումչի քաղաքում:
Նախարարության տեղեկությամբ, այցի շրջանակներում Մայա Ցքիտիշվիլին հանդիպելու է Չինաստանի վարչապետ Հու Չունհուային:
Դրա հետ մեկտեղ, Մայա Ցքիտիշվիլին խոսքով ելույթ է ունենալու Չինաստան-Եվրասիա տնտեսական համագործակցության ֆորումին և մասնակցելու China-Eurasia Expo 2018 միջազգային ցուցահանդեսին:
Նախատեսված է հանդիպում Քսինյանգի ինքնավարության առաջնորդի, ինչպես նաև նախարարի այցը «Հուալինգ» ընկերություն: