Մայա Ցքիտիշվիլին և Դավիթ Զալկալիանին կլինեն փոխվարչապետեր

12:06, 21.01.2021

Վրաստանի կառավարությունում կլինի երկու փոխվարչապետ: Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության այսօրվա նիստին, փոխվարչապետեր են լինելու Մայա Ցքիտիշվիլին և Դավիթ Զալկալիանին:

Ցքիտիշվիլին նշված պաշտոնը կառավարությունում զբաղեցրել է նաև մինչ այդ, իսկ Զալկալիանին այս պաշտոնում փոխարինել է Թեա Ծուլուկիանիին, ով այժմ խորհրդարանի անդամ է:

Գիորգի Գախարիան հաջողություն է մաղթել Մայա Ցքիտիշվիլուն և Դավիթ Զալկալիանիին:

Նմանատիպ