Մայա Ցքիտիշվիլի. Մեր գլխավոր նպատակը կլինի, որքան հնարավոր է արագ հաղթահարենք մարտահրավերները
Մեր գլխավոր նպատակը կլինի, որքան հնարավոր է արագ հաղթահարենք բոլոր այն մարտահրավերները, որոնք ծառացած են երկրի առջև,- այս մասին հայտարարել է շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլին՝ կառավարության վարչությունում:
Մայա Ցքիտիշվիլիին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր կառավարության նիստին առաջադրել էր փոխվարչապետի պաշտոնում:
«Իմ, որպես փոխվարչապետի պարտականությունն է լինելու ոչ միայն ենթակառուցվածքային և շրջանային զարգացումը, այլև՝ այն գործողությունների համակարգումը, որը միավորում է տնտեսական թիմը»,- նշել է Մայա Ցքիտիշվիլին: