Մասուդ Փեզեշքիանը չի բացառել Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հնարավորությունը, սակայն նախապայմաններ է նշել

10:39, 26.09.2026

Իրանի նախագահի հայտարարությամբ՝ ԱՄՆ-ն պետք է ցույց տա, որ չի փորձում Իրանում իշխանությունը փոխել ուժային ճանապարհով։  

Այս մասին Իրանի նախագահը հայտարարել է «CBS» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։  

«Առաջին հերթին մենք պետք է հաղթահարենք այս պատերազմով պայմանավորված անվստահությունը։ Մենք պետք է գործենք մեր ստորագրած համաձայնագրերին համապատասխան։ ԱՄՆ-ն պետք է ցույց տա, որ չի պատրաստվում տապալել մեր կառավարությունն ու մեր վարչակազմը»,- հայտարարել է Մասուդ Փեզեշքիանը՝ Թրամփի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին ի պատասխան։  

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, չէր բացառել Իրանի նախագահի հետ հանդիպման հնարավորությունը, սակայն հանդիպման անցկացման մասին տեղեկություն չի տարածվել։

Նմանատիպ