Մարտի 22-ին «Սարփի» անցակետը փակ է լինելու վերանորոգման աշխատանքների պատճառով
Եկամուտների ծառայության լրատվությամբ, մարտի 22-ին, առավոտյան ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, Թուրքիայի հանրապետության սահմանային «Սարփի» անցակետը փակ է լինելու վերանորոգման աշխատանքների պատճառով:
«Համապատասխանաբար, նշված ժամանակահատվածում Թուրքիայի և Վրաստանի միջև ուղևորների և ավտոտրանսպորտի տեղաշարժը սահմանափակվելու է»,-հայտարարել են եկամուտների ծառայությունում:
Գերատեսչության լրատվությամբ, համապատասխան հաղորդագրությունը Վրաստանի ֆինանսների նախարարությունը ստացել է, Վրաստանում Թուրքիայի հյուպատոսարանից:
Հեղինակ -
Edgar Barsegyan