Մարս թռիչքի ենթադրյալ արժեքը լինելու է 500 000 դոլարից պակաս. Իլոն Մասկ
Մարս թռիչքի ենթադրյալ արժեքը լինելու է 500 000 դոլարից պակաս. Իլոն Մասկ

«Սփեյս իքս» ընկերության ղեկավար Իլոն Մասկը նշել է, որ դեպի Մարս թռիչքի ենթադրյալ արժեքը լինելու է 500 000 դոլարից պակաս, իսկ հետդաձրը հնարավոր կլինի անվճար: Ինչպես նշել է Իլոն Մասկը, կարմիր մոլորակի վրա ուղևորությունն այլևս միայն միլիարդատերերի համար չի լինելու:

«Համոզված եմ, որ մի օր Մարսի վրա ուղևորությունը կարժենա 500 000 դոլար և նույնիսկ, հնարավոր է, ավելի էժան՝ 100 000 դոլար: Տոմսը պետք է արժենա այնքան, որ զարգացած տնտեսությամբ երկրի ցանկացած քաղաքացի կարող է վաճառել իր տունը Երկրի վրա և ստացած միջոցներով ուղեւորվել տիեզերական շրջագայության»,-գրել է Իլոն Մասկը:

«Սփեյս իքս»-ը Մարսի վրա առաքելության ուղարկելը ծրագրում է 2020 թվականից: