Իլոն Մասկը ամենահարուստ մարդկանց վարկանիշում գերազանցել է Բիլ Գեյթսին
Իլոն Մասկը ամենահարուստ մարդկանց վարկանիշում գերազանցել է Բիլ Գեյթսին

«Տեսլա» ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը, աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում գերազանցել է «Մայքրոսոֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսին: Տեղեկատվությունը տարածում է «Դոյչե Վելեն»:

Այսօրվա տվյալներով, Իլոն Մասկը աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդն է: Անցյալ շաբաթ «Տեսլայի» եկամուտները աճել են 10 տոկոսով և վերջին տվյալներով Իլոն Մասկը ունի 127,9 միլիարդ դոլար: Ցուցակը գլխավորում է «Ամազոնի» հիմնադիր Ջեֆ Բեզոսը:

Ըստ Բլումբերգի, Բիլ Գեյթսը 127,7 միլիարդ դոլարի սեփականատեր է և այս ցուցանիշը շատ ավելի մեծ կլիներ, եթե Գեյթսը իր եկամուտի մեծ մասը չծախսեր բարեգործության վրա: