Washington Post-ը գրում է, որ Ռքածիթելին հնարավոր է դառնա լավագույն գինին Մարսի վրա
Washington Post-ը գրում է, որ Ռքածիթելին հնարավոր է դառնա լավագույն գինին Մարսի վրա

Ռքածիթելին հնարավոր է դառնա առաջին գինին, որը հնարավոր կլինի խմել Մարսի վրա: Նշվածի մասին ասվում է «Սպիտակ գինին՝ կարմիր մոլորակի վրա» վերտառությամբ Washington Post-ի հոդվածում: Հրապարակման մեջ նշված է, որ վրաց հետազոտողները ակտիվ ներգրավված են նախագծին, որի նպատակն է պարզել, թե որ խաղողը հնարավոր կլինի աճեցնել կարմիր մոլորակի վրա:

«Հետազոտողները պետք է պարզեն, թե խաղողի որ սորտը կդիմանա ռադիացիային, փոշու փոթորիկին և Մարսի վրա առկա միջավայրի այլ մարտահրավերներին»,- ասվում է հոդվածում:

Washington Post-ը գրում է, որ նախագծին ներգրավված են ինչպես ձեռնարկատերեր, այնպես էլ ակադեմիական օղակների ներկայացուցիչներ: Հրատարակության տեղեկությամբ, այս տարի նախագծի հեղինակները պատրաստվում են Թբիլիսիի հյուրանոցներից մեկում բացել «ուղղահայաց այգի»:

Ինչպես նշված է հրապարակման մեջ, գիտնականները համարում են, որ կարմիր մոլորակի կլիմային առավել կդիմանա ոչ թե սև, այլ սպիտակ գույնի խաղողը: