Մառնեուլիում ձերբակալվել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ մեղադրվողը
Մառնեուլիում ձերբակալվել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ մեղադրվողը

Մառնեուլիում շան վրա բռնություն իրագործելու մեջ մեղադրվողը ձերբակալվել է: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ում։

Սոցցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Մառնեուլիի գյուղերից մեկում։

Փաստի առթիվ ՆԳ նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, որը ենթադրում է կենդանիների խոշտանգում, դաժան վերաբերմունք կամ բռնության այլ ձևեր։