Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վանգ Իի հետ
Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վանգ Իի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ, հաղորդում է Reuters-ը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հայտնի չէ, թե ինչ են քննարկել կողմերը, քանի որ նրանք մեկնաբանություններ չեն տվել լրատվամիջոցներին։

«Վաշինգտոնը և Պեկինը ձգտել են մեղմել լարվածությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են առևտրային և սակագնային վեճերը և Թայվանի ապագան», – հաղորդում է Reuters-ը։

Չինական լրատվամիջոցները նույնպես հայտարարություն են տարածել հանդիպման մասին։

«Կողմերը համաձայնել են համատեղ իրականացնել երկու պետությունների ղեկավարների կողմից ձեռք բերված կարևոր կոնսենսուսը, և 2026 թվականը կլինի այն տարին, երբ Չինաստանը և Միացյալ Նահանգները կշարժվեն փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության և փոխշահավետ համագործակցության ուղղությամբ», – գրել են չինական լրատվամիջոցները։