Մարկո Ռուբիոն և արարատ Միրզոյանը ներկայացրել են «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակային փաստաթուղթը
Մարկո Ռուբիոն և արարատ Միրզոյանը ներկայացրել են «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակային փաստաթուղթը

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են «TRIPP» (Trump’s Route for International Peace and Prosperity) նախագծի իրականացման շրջանակային փաստաթուղթը։

«Շրջանակային փաստաթուղթը սահմանում է TRIPP-ի գործարկման կոնկրետ ուղին, որի նպատակն է Հայաստանում ստեղծել անխափան, բազմամոդալ տարանցիկ կապ։ Մինչև Ադրբեջանի և նրա Նախիջևանի ինքնավար հանրապետության հիմնական հատվածի կապն ապահովելը և Տրասնկասպյան առևտրային ճանապարհի կենսական նշանակության ապահովումը, TRIPP-ն ակնկալվում է, որ փոխշահավետ կլինի Հայաստանի Հանրապետության միջազգային և միջպետական կապերի համար», – նշված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանը TRIPP նախագծի կառուցման երկարաժամկետ բացառիկ իրավունքները տրամադրելու է ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող ընկերությանը 49 տարով՝ հետագա մինչև 50 տարվա երկարացման հնարավորությամբ։

«TRIPP նախագծի վերջնական նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի բարեկեցության ու անվտանգության ամրապնդումը, ինչպես նաև ամերիկյան առևտրի զարգացումը՝ տարածաշրջանային կապերի ընդլայնման, Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպայի հետ կապող նոր տարանցիկ հնարավորությունների ստեղծման միջոցով», – ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։