Մարկո Ռուբիո. Որպեսզի ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ լինի, ԱՄՆ գործընկերները պետք է ավելի ուժեղ լինեն։ Կարծում եմ՝ մենք պետք է վերականգնենք հավասարակշռությունը, և հուսով եմ՝ մենք կհամագործակցենք։
Մարկո Ռուբիո. Որպեսզի ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ լինի, ԱՄՆ գործընկերները պետք է ավելի ուժեղ լինեն։ Կարծում եմ՝ մենք պետք է վերականգնենք հավասարակշռությունը, և հուսով եմ՝ մենք կհամագործակցենք։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասում է, որ ՆԱՏՕ-ն պետք է «վերահաշվեկշռվի»։

Նա ասում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ամրապնդելու համար ԱՄՆ գործընկերները պետք է ուժեղ լինեն։

«Որպեսզի ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ լինի, մեր գործընկերները պետք է ավելի ուժեղ լինեն։ Մենք մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին հստակեցրել ենք, որ ԱՄՆ-ն կենտրոնացած չէ միայն Եվրոպայի վրա։ Մենք նաև պաշտպանական կարիքներ ունենք Արևմտյան կիսագնդում, մենք պաշտպանական կարիքներ ունենք Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Մենք կարող ենք լինել աշխարհի ամենահարուստ երկիրը, բայց մենք անսահմանափակ ռեսուրսներ չունենք», – ասաց Ռուբիոն։

Նա նաև կոչ արեց Վաշինգտոնի դաշնակիցներին ավելի համարձակ քայլեր ձեռնարկել։

«Կարծում եմ՝ մենք պետք է վերահաշվեկշռենք, և հուսով եմ՝ կարող ենք համատեղ աշխատել», – ասաց Ռուբիոն։