Մարկո Ռուբիո. Միացյալ Նահանգները սերտ կապի մեջ է Մելիսա փոթորկից տուժած երկրների հետ՝ փրկարարական խմբեր ուղարկելով տուժածներին՝ կարևորագույն պարագաներով հանդերձ
Մարկո Ռուբիո. Միացյալ Նահանգները սերտ կապի մեջ է Մելիսա փոթորկից տուժած երկրների հետ՝ փրկարարական խմբեր ուղարկելով տուժածներին՝ կարևորագույն պարագաներով հանդերձ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Միացյալ Նահանգները սերտ կապի մեջ է «Մելիսա» փոթորկից տուժած երկրների հետ։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները սերտ կապ է պահպանում Ջամայկայի, Դոմինիկյան Հանրապետության, Բահամյան կղզիների և Հաիթիի կառավարությունների հետ, քանի որ նրանք պայքարում են «Մելիսա» փոթորկի կործանարար հետևանքների դեմ։ Տուժած շրջաններ ենք ուղարկում փրկարար և արձագանքման խմբեր՝ կենսականորեն անհրաժեշտ պաշարների հետ միասին», – գրել է Ռուբիոն սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր՝ Հաիթիում «Մելիսա» փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղին զոհվել է առնվազն 25 մարդ։ Մեդիայի փոխանցմամբ՝ տարերքը Հաիթիին լուրջ վնաս է հասցրել, քանի որ հարևան երկրների համեմատ՝ այն ամենաքիչ զարգացածն է։ Կան ենթադրություններ, որ մի շարք բնակավայրեր կարող են կտրվել արտաքին աշխարհի հետ կապից։