Մարկո Ռուբիո. Միացյալ Նահանգները կանգնած է Իրանի քաջարի ժողովրդի կողքին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սատարում է Իրանի քաջ ժողովրդի պայքարը։
«Միացյալ Նահանգները սատարում է Իրանի քաջ ժողովրդին», – գրել է Ռուբիոն սոցիալական ցանցում։
Ամերիկայում հիմնված մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստների տեղեկատվական գործակալության՝ HRANA-ի տվյալներով, Իրանում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 65-ի։
Նույն աղբյուրի համաձայն՝ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 2311 մարդ։
ԱՄՆ-ում գործող մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի տվյալներով՝ ցույցերը ընդգրկել են Իրանի 31 նահանգների 111 քաղաք և բնակավայր։
Իրանում ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին։ Սկզբում Թեհրանի փողոցներ են դուրս եկել խանութների վաճառողները՝ բողոքելով իրանական արժույթի արժեզրկման դեմ։ Նրանց շուտով միացել են նաև ուսանողները։