Մարկո Ռուբիո. Մարկ Ռուտտեի հետ իմ հանդիպման ժամանակ ես ընդգծեցի, որ դաշինքը պետք է պարտավորվի արագորեն ավելացնել պաշտպանական արտադրությունը, ավելի ուժեղ Եվրոպան նշանակում է ավելի ուժեղ ՆԱՏՕ
Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև։ Մարկո Ռուբիոն այս մասին գրել է սոցիալական ցանցերում։
Ռուբիոյի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում նա նշել է, որ Անկարայում կայանալիք գագաթնաժողովում դաշինքը պետք է պարտավորություն ստանձնի արագորեն ավելացնել պաշտպանական արտադրությունը։ Բացի այդ, Մարկո Ռուբիոյի խոսքով, ԱՄՆ-ն պահանջում է, որ դաշնակիցները ավելի ակտիվորեն համագործակցեն պաշտպանական արդյունաբերական բազայի և պաշտպանական ծախսերի ընդլայնման հարցում։
«Ավելի ուժեղ Եվրոպա նշանակում է ավելի ուժեղ ՆԱՏՕ», – նշել է Ռուբիոն։