Մարկո Ռուբիո. ԱՄՆ-ն սկսում է չինացի ուսանողների վիզաների չեղարկումը
ԱՄՆ-ն սկսում է չինացի ուսանողների վիզաների չեղարկումը, – այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ինչպես գրում է Ռուբիոն, Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսում է չեղարկել չինացի ուսանողների վիզաները, այդ թվում նրանց, ովքեր կապ ունեն Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ։
«Միացյալ Նահանգները սկսում է չեղարկել չինացի ուսանողների վիզաները, այդ թվում նրանց, ովքեր կապ ունեն Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ կամ սովորում են կարևոր ոլորտներում», – գրել է Ռուբիոն։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետքարտուղարությունը առանձին հայտարարության մեջ նշել է, որ ապագայում չինացի ուսանողների վիզային դիմումները կանցնեն լրացուցիչ ստուգում։