Մարկ Ռյուտտե – Եթե լիներ եվրոպական բանակ, Պուտինի հարձակման դեպքում պատասխանատվությունը բաշխելու համար կպահանջվեր երեք շաբաթ, և Պուտինը կլիներ Ռոտերդամում
Եթե լիներ եվրոպական բանակ, Պուտինի հարձակման դեպքում պատասխանատվությունը բաշխելու համար կպահանջվեր երեք շաբաթ, և Պուտինը կլիներ Ռոտերդամում,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ նա նպատակահարմար չի համարում ՆԱՏՕ-ին ավելացնել ևս մեկ խոշոր եվրոպական կառույց, որտեղ ազգային պետությունները համագործակցում են իրենց զինված ուժերով։
«Գործն այն է, որ Պուտինի հարձակման դեպքում մեզ երկու կամ երեք շաբաթ կպահանջվի համաձայնության գալու համար, թե ով ինչի համար է պատասխանատու. մինչև մենք որոշում կայացնենք, Պուտինը, հավանաբար, կհասնի Ռոտերդամ։ Ահա թե ինչու եմ ասում, որ եվրոպական բանակի ստեղծմանը սկզբունքային առարկություն չկա, չնայած, կրկնում եմ, չեմ կարծում, որ դա տեղի կունենա մոտ ապագայում», – ասել է Մարկ Ռյուտտեն։
ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքով՝ տարօրինակ է, որ եվրոպական բնակչությունն այդքան կախված է Միացյալ Նահանգներից։ «Կարծում եմ՝ դեռևս որոշ չափով տարօրինակ է, որ Եվրոպայում 600 միլիոն մարդ, որոնք ապրում են ՆԱՏՕ-ի տարածքում, այդքան կախված են և այդքան մեծ հույսեր են կապում մի երկրի հետ, որը գտնվում է այստեղից ութ ժամվա թռիչքի հեռավորության վրա և ունի 340 միլիոն բնակչություն. և այս ամենը արվում է 140 միլիոն ռուսներից պաշտպանվելու համար։ Երկարաժամկետ հեռանկարում այս իրավիճակը կայուն չէ», – ասաց Մարկ Ռյուտեն։