Մարկ Ռուտտե. Թեհրանի բռնակալ ռեժիմը դիմում է զանգվածային բռնության սեփական բնակչության դեմ, ՆԱՏՕ-ի դաշնակիցները ամեն օր աշխատում են այս ճգնաժամը լուծելու համար
Մարկ Ռուտտե. Թեհրանի բռնակալ ռեժիմը դիմում է զանգվածային բռնության սեփական բնակչության դեմ, ՆԱՏՕ-ի դաշնակիցները ամեն օր աշխատում են այս ճգնաժամը լուծելու համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն արձագանքել է Իրանում ընթացող իրադարձություններին՝ հայտարարելով, որ Թեհրանում «ճնշող ռեժիմը զանգվածային բռնություն է կիրառում սեփական բնակչության դեմ»։

«Թեհրանում այս ճնշող ռեժիմը զանգվածային ուժ և բռնություն է կիրառում սեփական բնակչության դեմ։ Տարածվում է բազմաթիվ մարդկանց մահվան մասին տեղեկատվություն, ինչը սարսափելի է։ Կարող եմ վստահեցնել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները ամեն օր աշխատում են այս ճգնաժամի լուծման ուղղությամբ և մշտական կապի մեջ են այս հարցի վերաբերյալ։ Իրանին լավագույնն ենք մաղթում։ Առավելապես ոչ ղեկավարությանը, այլ իրանցի ժողովրդին», – նշել է Մարկ Ռյուտեն։

Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «Global Europe Forum 2026»-ի ընթացքում իր ելույթում նշել է, որ ռուսական «Օրեշնիկ» տիպի հրթիռները սարսափելի զենք են և կոչ է արել դաշնակիցներին՝ անհապաղ մատակարարել Ուկրաինային հրթիռներ, որոնք կօգնեն այդ հրթիռների խոցմանը։

«Նրանք այժմ հարձակվում են քաղաքացիական ենթակառուցվածքի, անմեղ խաղաղ բնակչության վրա։ Սա ոչ մի կապ չունի ճակատային գծում ընթացող մարտերի հետ։ Այս ամենը արվում է միայն Ուկրաինայի խաղաղ բնակչության մեջ խուճապ ու մահ սերմանելու համար։ Սա ապացույց է այն դաժանությունների, որոնց կատարմանը ռուսները պատրաստ են», – հայտարարել է Ռյուտեն։