Մարկ Ռուտտե. ՆԱՏՕ-ում մենք բոլորս համաձայն ենք, որ Արկտիկայի պաշտպանության հարցում մենք պետք է համատեղ աշխատենք
ՆԱՏՕ-ում բոլորս համաձայն ենք, որ երբ խոսքը վերաբերում է Արկտիկայի պաշտպանությանը, պետք է համագործակցենք, – այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նրա խոսքով՝ հույս ունի, որ դաշինքի անդամ պետությունները առաջիկա շաբաթներին կքննարկեն Արկտիկայի տարածաշրջանում անվտանգության ապահովման հետագա քայլերը։
«Բոլորս համաձայն ենք, որ Արկտիկայի պաշտպանության հարցում պետք է միասին աշխատենք, և հենց դա ենք անում։ Երբևէ մեկնաբանություն չեմ անում այն դեպքերում, երբ մեր միջև քննարկումներ են ընթանում, բայց կարող եմ ասել, որ երբ խոսում ենք Արկտիկական օվկիանոսի անվտանգության մասին, դաշինքի ներսում այս հարցի շուրջ ոչ մի տարաձայնություն չկա», – նշել է Մարկ Ռյուտեն։