Մարկ Ռուտտե. ԱՄՆ-ն լիովին նվիրված է Եվրոպային, ավելի քան երբևէ, նրան անհրաժեշտ է ՆԱՏՕ-ն, նրան անհրաժեշտ է ուժեղ և անվտանգ Եվրոպա, Արկտիկա, Ատլանտյան օվկիանոս
Մարկ Ռուտտե. ԱՄՆ-ն լիովին նվիրված է Եվրոպային, ավելի քան երբևէ, նրան անհրաժեշտ է ՆԱՏՕ-ն, նրան անհրաժեշտ է ուժեղ և անվտանգ Եվրոպա, Արկտիկա, Ատլանտյան օվկիանոս

ԱՄՆ-ն ավելի քան երբևէ հավատարիմ է Եվրոպային. այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում «Բիբիսի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

Նրա խոսքով՝ Գրենլանդիայի հետ կապված անցյալ ամիս տեղի ունեցած լարված բանակցություններից հետո ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև «մտածելակերպի փոփոխություն» է նկատվում:

«Վերջիվերջո, մենք հաղթահարում ենք այն, ինչ եվրոպացիներն էին ցանկանում հաղթահարել. նրանք ավելի շատ են ծախսում և ստանձնում են առաջնորդի դերը: ԱՄՆ-ն լիովին հավատարիմ է Եվրոպային, ավելի շատ, քան երբևէ: ԱՄՆ-ին անհրաժեշտ է ՆԱՏՕ-ն: Նրանց պետք է հզոր և անվտանգ Եվրոպա, հզոր և անվտանգ Արկտիկա, Ատլանտյան օվկիանոս՝ սեփական անվտանգության և պաշտպանվածության համար», – հայտարարել է Ռյուտեն: