Մարին Լը Պենը հայտարարում է, որ ընտրություններում հաղթելու դեպքում Ֆրանսիան կշարունակի նյութական և մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային

22:42, 16.11.2026
Ֆրանսիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հայտարարությամբ՝ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Ֆրանսիան կշարունակի նյութական և մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։
Լը Պենի խոսքով՝ Ֆրանսիայի բյուջեն թույլ չի տալիս Ուկրաինային լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրել, սակայն իր նախագահության դեպքում երկիրը կկատարի Ուկրաինայի առջև արդեն իսկ ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ կմասնակցի Եվրամիության անդամ երկրների կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրմանը։
Ինչպես Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպանի հետ հանդիպումից հետո, ուկրաինացի դիվանագետի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել հանդիպել Վոլոդիմիր Զելենսկիի հետ և խնդրել է դեսպանին փոխանցել Ուկրաինայի նախագահին, որ կկարողանա նրա հետ հանդիպել Բրյուսելում կամ Փարիզում։

Նմանատիպ