Մարին Լը Պեն․ «Եթե Ուկրաինան անդամակցի Եվրամիությանը, առաջինը մենք ենք տուժելու»

10:32, 08.10.2026
Rassemblement National (RN) far right partys presidential candidate Marine Le Pen delivers a speech during a campaign meeting in Saint-Martin-Lacaussade, on March 25, 2022. (Photo by ROMAIN PERROCHEAU / AFP) (Photo by ROMAIN PERROCHEAU/AFP via Getty Images)

Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարում է, որ Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու դեպքում Ֆրանսիայի գյուղատնտեսությունը լուրջ մարտահրավերների առջև կկանգնի։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան կլինի առաջին երկրներից մեկը, որը կտուժի այս որոշումից։ Լը Պենի հայտարարությամբ՝ դրա համար երկու պատճառ կա։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի գյուղատնտեսությունը, մի կողմից, կբախվի ուժեղ և անբարեխիղճ մրցակցության, իսկ մյուս կողմից՝ էապես կնվազի ԵՄ ընդհանուր գյուղատնտեսական բյուջեից Ֆրանսիայի գյուղատնտեսությանը հատկացվող մասնաբաժինը։
«Մենք ոչ միայն կբախվեինք ուժեղ անբարեխիղճ մրցակցության, այլև էապես կնվազեր ընդհանուր գյուղատնտեսական բյուջեից Ֆրանսիայի գյուղատնտեսությանը հատկացվող մասնաբաժինը»,- գրում է Լը Պենը։

Նմանատիպ