Axios. Պենտագոնը կոչ է անում զինվորականներին պատրաստվել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը
Պենտագոնը կոչ է արել զինվորականներին պատրաստ լինել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, հաղորդում է Axios հրատարակությունը։
Ինչպես հաղորդում է հրատարակությունը՝ հղում անելով անանուն աղբյուրին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել գործողությունների վերսկսման վերաբերյալ։
Axios-ի տվյալներով՝ եթե որոշում կայացվի, հարվածների թիրախները կարող են լինել Իրանի միջուկային օբյեկտները, ենթակառուցվածքները և էներգետիկ ոլորտի օբյեկտները։
Հրապարակման տվյալներով՝ եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, Իսրայելի բանակը, հավանաբար, նույնպես կմասնակցի գործողությանը։
Սպիտակ տան պաշտոնյան Axios-ին ասել է, որ ԱՄՆ-ն ներկայումս ունի «շատ ուժեղ դիրք», այդ թվում՝ Հորմուզի նեղուցի վերահսկողության և Իրանի տնտեսական իրավիճակի պատճառով։
«Նախագահ Թրամփն ունի բոլոր լծակները և կանի այն, ինչ լավագույնն է Միացյալ Նահանգների համար», – ասել է Սպիտակ տան խոսնակը։
Սպիտակ տունը նաև խնդրել է Պենտագոնին պատրաստել Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագիր, այդ թվում՝ սցենար, որը կարող է իրականացվել նոյեմբերի միջանկյալ ընտրություններից առաջ, հաղորդում է հրատարակությունը։