Մարիամոբայի առթիվ առանձնապես ցանկանում եմ շնորհավորել մեր քաղաքացիներին Ցխինվալիում և Սոխումիում, ինչպես նաև էմիգրանտներին. Վարչապետ
Հատկապես ցանկանում եմ մեր քաղաքացիներին Մարիամոբան շնորհավորել Ցխինվալիում և Սոխումիում,- այս մասին հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Սիոնիի աթոռանիստ տաճարում, որտեղ ներկա է գտնվել Մարիամոբա տոնի առթիվ տոնական պատարագին:
Նրա խոսքով, այս օրը առանձնահատուկ է յուրաքանչյուր վրացու համար:
«Առանձնապես ցանկանում եմ շնորհավորել մեր քաղաքացիներին Ցխինվալիում և Սոխումիում: Առանձնահատուկ ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել մեր էմիգրանտներին տարբեր երկրներում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս տոնը: Աստված պահապան Վրաստանին»,- նշել է վարչապետ Մամուկա Բախատաձեն:
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը տոնական պատարագ է մատուցել Սիոնիի աթոռանիստ տաճարում:
Սիոնիի տաճարում տոնական պատարագին
ներկա են գտնվել վարչապետը և կառավարության անդամներ: