Մարիամ Կվրիվիշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հետ
Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հետ։ Հանդիպումը կայացել է փոխվարչապետի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում։
Խոսքը վերաբերել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Ընդգծվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև տարանցիկ և լոգիստիկ ներուժի ուժեղացման, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում առկա համատեղ նախագծերի կարևորությունը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման և տրանսպորտային, լոգիստիկ ու էներգետիկ ոլորտներում համագործակցության խորացման հարցերը։ Ուշադրություն է դարձվել նաև ներդրումային համագործակցության ընդլայնմանը և երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման հնարավորություններին։
Նշվել է, որ երկրների միջև բոլոր մակարդակներով այցերի աճող դինամիկան և երկկողմ թե միջազգային ձևաչափերով ակտիվ համագործակցությունը Վրաստանի և Ադրբեջանի միջև հաջողված ռազմավարական գործընկերության օրինակ են։
Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալներ Գենադի Արվելաձեն և Ինգա Փխալաձեն, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին։